Առաջարկում է հեռուստադիտողը հաղորդումների թողարկումներից՝ նվիրված Թումանյանական օրերի անցկացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առաջարկում է հեռուստադտողը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը նվիրված է Թումանյանական օրերի անցկացմանը: Այն նախաձեռնել էր Թումանյան հայրենակցական միությունը: Միջոցառումները տեղի են ունենում Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղ գյուղում, որոնց մասնակցում են գրականության և արվեստի գործիչները: Նրանք իրենց գնահատանքը, կարծիքները և դիրքորոշումներն են արտահայտում Թումանյանական գրական ժառանգության մասին: Մասնավորապես՝ հետաքրքիր են արձակագիր Հրաչյա Մաթևոսյանի, բանաստեղծ Կարո Մելիքսեթյանի, ասմունքող Վլադիմիր Աբաջյանի և այլոց խոսքը: Ամենակարևորը ներկայացվում է այն ոգևորությունը, որ ունի հասարակ ժողովուրդը նման իրադարձությունների նկատմամբ: Թումանյանի մասին իր հատուկ վերաբերմունքն է արտահայտում ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը, որի հետ հաղորդման հեղինակը հատուկ հարցազրույց է վարում արդեն Երևանում և այն տեղադրված է հաղորդման վերջում: Հաղորդման ընթացքում ներկայացվում են նաև սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ:
Լրագրող՝ Սերգո Երիցյան
Ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան
Օպերատոր՝ Սամվել Գալստյան