211652_close_icon
views-count1079 դիտում article-date 22:17 21-01-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հունվարի 17-21-ը մայրաքաղաքում վերահսկողական աշխատանքներ է անցկացրել 

Այսօր՝ հունվարի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։

Հավելեն, որ հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է  Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ,  Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք,  Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։

Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է  հակահամաճարակային կանոնների  խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել է վարչական արձանագրություններ։

Նշենք, որ վերհսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։
 

Նմանատիպ նյութեր