211652_close_icon
views-count28823 դիտում article-date 23:12 20-01-2022

«Երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ այստե՞ղ․․․». գյումրեցի քանդակագործը՝ Ծառուկյանի գաղափարի մասին. aravot.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը քանդակելու համար հայտարարած մրցույթին արձագանքել ու նախագիծ է ներկայացրել գյումրեցի քանդակագործ  Արտուշ Պապոյանը։ Նրա՝ «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անվամբ Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցված է Սիրիայում ՝ Սեյդնայա քաղաքի Քերովբեների լեռան գագաթին՝ 2000 մետր բարձրության վրա։

Քանդակագործն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած նախագծով Քրիստոսը բացարձակապես նման չէ Սիրիայի արձանին, այն իր ինքնատիպությունն ունի, այս մեկն էլ իրենը կունենա։

Քանդակագործը զարմացած է, թե ինչու են այսպես խառնվել իրար Գագիկ Ծառուկյանի մտադրությունից, նույնիսկ առաջարկում են համաժողովրդական քննարկման դնել գաղափարը։

«Ես զարմանում եմ, երբ Քրիստոսի քանդակը Սիրիայի համար էի անում, դա մուսուլմանական երկիր է, բայց ոչ մի մուսուլման չընդվզեց, իսկ Հայաստանո՞ւմ․․․ Այստեղ շատ են իրար խառնվում, ամեն հարցում խառնվում են։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր