66266 դիտում
18:24 04-12-2020
Դուք թուրք եք անվանում ձեզ սպանելու եկող թուրքի դեմ կռված ոստիկանին, որը ռազմաճակատից վերադառնալուց հետո էլ ձեզ այստե՜ղ էր պաշտպանում՝ հանցագործ տականքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը գրում է.
Բոլոր զազրախոսներին, որ այս օրերին վիրավորում են ոստիկաններին ու ոստիկանությանը։
Դուք թուրք եք անվանում ձեզ սպանելու եկող թուրքի դեմ կռված ոստիկանին, որը ռազմաճակատից վերադառնալուց հետո էլ ձեզ այստե՜ղ էր պաշտպանում՝ հանցագործ տականքից։
Ոստիկանության 6000-ից ավելի ծառայող է մասնակցել պատերազմին, 63 զոհ ու շուրջ 200 վիրավոր ունենք, 7 անհետ կորած։։
Ինչպե՟ս եք համարձակվում։
Մեր եղբայրները պառկած են Եռաբլուրում, իսկ դուք փողոցներն եք չափում ու հայհոյում մեզ, որովհետև ո՟ղջ ենք մնացել։
Ուշքի՜ եկեք։
Ոստիկաններն իրենց ծառայողական պարտքն են կատարում օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
Եվ կատարելու են՝ նախևառաջ հանուն ձեզ, որովհետև առանց ոստիկանական ծառայության կջարդվի պետության ողնաշարը, իսկ առանց պետության դուք չեք լինի, ու ոչ մեկս չի լինի։
Չհամարձակվե՜ք հայհոյել պետությանը ծառայող ոստիկանին։
Երբե՜ք չհամարձակվեք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
2242 դիտում
11:44 01-01-2023
Ամանորյա ցանկությունս մեկն է, ազատվել թուրքի ստրուկ՝ հայ տականքից. Արթուր Թովմասյան
Այս բաժնից
709 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր