211652_close_icon
views-count942 դիտում article-date 17:31 13-01-2022

Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը իրավունք նվաճեց պայքարը շարունակել ազատ ծրագրում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում  հունվարի 12 –ին մեկնարկեց Եվրոպայի գեղասահքի առաջնությունը:

Առաջինը, որակավորման փուլի ծրագրով,  սահադաշտ ելան մենասահորդները: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը  կարճ ծրագրում վաստակեց 67, 75 միավոր և 34 մասնակիցների պայքարում գրավեց 19 –րդ տեղը: Նա  իրավունք նվաճեց  24 մրցակիցների հետ, հունվարի 14 –ին, պայքարը շարունակել ազատ ծրագրում:

Վաղը իրենց պայքարը կսկսեն պարային զույգերը: 29 երկյակների թվում են մեր երկիրը ներկայացնող  Թինա Կարապետյանն ու  Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր