211652_close_icon

Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ

views-count6641 դիտում article-date 21:24 30-03-2017
Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվեց մենասահորդներին: 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը: Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքեց 57.14 միավոր, ինչը չբավարարեց 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ: Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում: Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:

Նմանատիպ նյութեր