Սլավիկ Հայրապետյանը Mentor Torun Cup մրցաշարում տպավորիչ հանդես եկավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեհաստանի Տորուն քաղաքում կայացել է գեղասահքի Mentor Torun Cup մրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի բազմակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանը:
22-ամյա գեղասահորդը հունվարի 10-ին կայացած կարճ ծրագրում 11 մարզիկների թվում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ վաստակելով 48,62 միավոր:
Ազատ ծրագրում Սլավիկ Հայրապետյանն զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակելով 128,47 միավոր և զիջելով միայն իտալացի Գաբրիելե Ֆրանջիպանիին (130,77):
Երկու մրցաձևերի հանրագումարով Սլավիկ Հայրապետյանը 177,09 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: