Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 
Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձյան տեսքով և մառախուղ, ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: