211652_close_icon
views-count3081 դիտում article-date 16:28 13-01-2022

Մինչև 1 մլն դրամի արտահանման դեպքում մաքսատուրքը կհանվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որով մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվում է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սա տարեկան բյուջեի վրա նստելու է ընդամենը 100 մլն դրամ, սակայն դրա տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ:

«Այդպես եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը հանեցինք: Այդ վճարը հանելուց հետո մոտ 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա: Կարծում եմ՝ սա լավ խթան կլինի փոքր ու միջին ձեռնարկություններին անկաշկանդ արտահանում անելու համար»,- ասաց նախարարը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ 1 առաքողի կողմից 1 ստացողին մինչև 1 մլն դրամի արտահանումը մաքսատուրքից ազատելու մեջ իրենք խնդիր են տեսնում. «Այս դեպքում կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանումը, որը կիրականացվի տարբեր սուբյեկտների միջև բաշխելով: Սա տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ եթե իրենք արտահանմանն ուղղված տնտեսություն են ուզում կառուցել, ինչ՞ու են տուրքեր սահմանում ամբողջությամբ արտադրական ցիկլ անցած ապրանքների արտահանման վրա:

Ռուսատամյանին հակադարձեց նաև Վահան Քերոբյանը՝ բերելով գինու արտահանման օրինակը. «Չնայած գինու արտահանման խմբաքանակները դեպի Եվրոպա փոքր են, բայց շատ անհարմար է մի խմբաքանակը տրոհել մի քանի փոքր խմբաքանակների. «Օրինակ, գունազարդող ապրանքների ընկերության 1 միավոր ապրանքի գինը 5 հազար դրամ է, և ինքը պետք է 7 հազար դրամի մաքսատուրք վճարի, որ կարողանա իր ապրանքը արտահանել կամ ուղարկել «Հասփոստի» միջոցով Ամերիկա: Դրա համար մարդը փնտրում է զարտուղի ճանապարհներ»:

Նմանատիպ նյութեր