211652_close_icon
views-count2381 դիտում article-date 23:55 12-01-2022

Պատրիս Էվրա. Յուրաքանչյուր ակումբում առնվազն 2 գեյ-խաղացող կա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Պատրիս Էվրան անդրադարձել է ֆուտբոլում հոմոսեքսուալիզմի թեմային:
 
«Եթե ֆուտբոլի աշխարհում դու ասում ես, թե գեյ ես, ամեն ինչ ավարտված է: Երբ ես Անգլիայում էի, մեր մոտ մի մարդ ուղարկեցին, որպեսզի նա թիմում պատմի հոմոսեքսուալիզմի մասին: Որաշ թիմակիցներ ասացին. «Դա հակասում է իմ հավատքին: Եթե այս հանդերձարանում հոմոսեքսուալիստ կա, նա պետք է հեռանա»:
 
Այդ պահին ես ասացի. «Բոլորդ լռեք»: Կարող ե՞ք դա պատկերացնել: Ես խաղացել եմ հոմոսեքսուալիստ ֆուտբոլիստների հետ: Մեկը մյուսի ետևից նրանք դա խոստովանել են ինձ, քանի որ վախենում էին դրա մասին այլ կերպ խոսել:
 
Յուրաքանչյուր ակումբը կա առնվազն երկու գեյ-խաղացող: Բայց ֆուտբոլիային աշխարհում, եթե դա ասես, ապա ամեն ինչ ավարտված է», ասել է Էվրան:

Նմանատիպ նյութեր