Պատրիս Էվրա. Ուրախ եմ, որ «Լիվերպուլը» չեմպիոնությունը տոնում է առանց երկրպագուների
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան Sky Sports-ի եթերում կատակել է «Լիվերպուլի» չեմպիոն դառնալու առթիվ:
«Պատրիսը ուրախ է, որ գավաթը «Լիվերպուլին» հանձնելիս երկրպագուներ չկային, որոնք կարող էին այդ ամենը տեսնել: Բայց պարգևատրումը տեղի ունեցավ: Բոլոր դեպքերում, նրանք ստացան տիտղոսը», ասել է հաղորդավարը:
«Դե, չգիտեմ: Բայց 30 տարի սպասելուց հետո եկավ նաև առաջնությունում հաղթելու նրանց ժամանակը: Բայց այո, ես ուրախ եմ, որ նրանք չենք կարող դա տոնել երկրպագուների հետ», ասել է Էվրան: