Չեմպիոնների լիգան ավելի կարևոր է, քան Անգլիայի առաջնությունն ու գավաթը. Էվրա
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան հավատում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում կարող է հաղթահարել Մյունխենի «Բավարիա»-ի արգելքը: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած առաջին խաղը ավարտվել է 1:1 հաշվով:
«Մենք պետք հավատքն մեզ: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում մենք հաջող ենք հանդես գալիս: Մեզ համար Չեմպիոնների լիգան ավելի կարևոր է քան, Անգլիայի առաջնությունն ու գավաթը: Գիտեմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ է հնչում, սակայն դա է ճշմարտությունը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի թիմային ոգին դրսևորվում է, երբ մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում»,-ասել է Էվրան: