Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին՝ 31-ամյա Վոլոդյա Մակարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Մեծամոր համայնքում, վարելով ձյունագնաց (Буран)՝ կորցրել է կառավարումը և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մակարյանը մարմնական «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Պողոսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ ՌԴ 31-ամյա քաղաքացին ձյունագնացով (Буран) բախվել է ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2022.01.11 19:36


