Կոտայքի մարզում Ծաղկաձոր հանգստի ժամանած ՌԴ 21-ամյա քաղաքացին Mercedes-ով վթարի է ենթարկվել և հայտնվել ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ փետրվարի  25-ին, ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի  Դաշնության  Նովգորոդ  քաղաքի բնակիչ,  21-ամյա Դենիս Շիլովը Հրազդան-Հանքավան  ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Հանքավան ընթանալիս՝ իր վարած Mercedes մակնիշի 01 XC 077 համարանիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի  գոտուց և հայտնվել ձորակում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, ԴՌ քաղաքացի, 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել  է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ժամանակավորապես հանգստանում են Ծաղկաձորում: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

