13474 դիտում
10:23 11-06-2014
Սպանություն՝ Կոտայքի մարզի «Արջանոց» կոչվող ռեստորանային համալիրի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզնու վարչական տարածքում գտնվող չգործող «Արջանոց» ռեստորանային համալիրի հարևանությամբ կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերե;լ է Աբովյան քաղաքի բնակչուհի, 39-ամյա Էթեր Աղաբաբյանի դին: Հաշվի առնելով հանցագործության ծանրության աստիճանը՝ ողջ գիշեր ոստիկանների հետ դեպքի վայրում է եղել նաև Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետք: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում բաժնի պետ Ա. Մակինյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործություններ՝ սպանությունը բացահայտելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին