211652_close_icon
views-count60957 դիտում article-date 11:07 10-01-2022

Արտակարգ դեպք Երևանում. Հայփոստի «006» փոստային բաժանմունքը թալանելուց հետո 38-ամյա գողը չկարողացավ փախնել Երևանի գնդի պարեկներից. վերջիններիս օպերատիվ գործողությունների արդյունքում նա վնասազերծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմաններում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի  7 հասցեում գործող   «006»  փոստային բաժանմունք գող է մտել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, ինչից հետո նույն գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի,  վաշտի հրամանատար  Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ,  շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ  կան մի քանի մուտքեր ու  գողը կարող էր դիմել փախուստի:

Պարեկներ  Վարդան Միրզոյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հարություն Ադամյանը, նկատելով կասկածյալին, հրահանգել են,  որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից  մեկը, դիմել է փախուստի:

Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության  Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո  ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության  Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Պարզվել է որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Դեպքի վայրի զննություն են կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ  Միրզոյանի գլխավորությամբ:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Փոստի  տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր