211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:26 29-09-2026

Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Սեպտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ վիճաբանել են միմյանց հետ, որի արդյունքում հնարավոր է՝ երեխաներից մեկը մարմնական վնասվածք ստացած լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, նշված դպրոցի մարզադաշտում 12-ամյա Կ․ Մ․-ն, 13-ամյա Ֆ․ Լ․-ն և 12-ամյա Տ․ Ք․-ն անձնական հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Տ․ Ք․-ն ոտքով հարվածել է 12-ամյա Կ․ Մ․-ի ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից