ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականը սթափեցրեց քրեական ու համայնքային ոստիկաններին․ Լոռու մարզում տաք հետքերով հայտնաբերվեց հանցավոր խումբ, ով հերթական բնակարանը թալանելուց հետո վնասազերծվեց․ պարագլուխները հարազատ եղբայրներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերջերս ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանին, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանին հանձնարարականներ է տվել, որ քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները պետք է պարտադիր սկսեն աշխատանքներ իրականացնել ոչ միայն հացագործությունների բացահայտման, այլ նաև կանխման ու նախականխման ուղղությամբ և որ այդ աշխատանքները գտնվելու են իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և եթե կլինեն թերացումներ, ապա այդ աշխատակիցները հրաժեշտ կտան իրենց աշխատանքին։
Հավանաբար նախարարի խիստ հանձնարարականն է եղել, որ քրեական ոստիկանները օրերի ընթացքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում ու դրա արդյունքում տաք հետքերով հայտնաբերում են Լոռու մարզում հանցավոր խմբի անդամների՝ իրենց պարագլուխների հետ, ովքեր երկար տարիներ ոչ միայն Լոռու մարզում այլ նաև Հայաստանի տարբեր բանակավայրերում իրականացրել են բնակարանային գողություններ և տարբեր տեսակի հանցագործություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 3-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Վանաձորում հայտնի երկու եղբայրներ տևական ժամանակ է թե՛ Լոռու մարզում, թե՛ այլ վայրերում քրեորեն պատժելի հանցագործություններ են կատարում ու հերթական հանցագործությունը կատարելու համար խմբի պարագլուխները ու խմբի անդամները պետք է հանդիպեն Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում։
Անմիջապես Երևանից քրեական ոստիկանների պրոֆեսիոնալ խումբը, որոնք հիմնականում աչքի են ընկել բնակարանային գողությունների բացահայտման ու կանխման մեջ, մեկնում են Լոռու մարզ և սկսվում է դարանակալումը։ Ժամեր անց հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ Լոռու մարզում հանցագործությունը կատարելուց և խոշոր չափի գողունը տեղափոխելու ժամանակ վնասազերծում են 7 հոգու, ովքեր լինում են «Chevrolet», «Renault» մակնիշի ավտոմեքենաներով։
Ըստ օպերատիվ տվյալների ստահակների խումբը Սպիտակ խոշորացված համայնքի Արջհովիտ բնակավայրի բնակիչներից մեկի տունը թալանելուց հետո ուղևորվել են դեպի Վանաձոր։ Տեղում քրեական ոստիկանները տեղաբաշխում են դարանակալման վայրերը, ապա լրացուցիչ օգնության նպատակով նրանց են միանում ՀՀ ՆԳՆ ստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի, Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանները և կարճ ժամանակ անց հանցավոր խումբը իրենց ավտոմեքենաներով հայտնվում են իրավապահների տեսադաշտում։ Վերջիները տեսնելով իրավապահներին, ինչպես նաև ոստիկանական լուսային փարոսիկներով ավտոմեքենաները հասկանում են, որ ընկել ոստիկանների ծուղակը ու դիմում են փախուստի, սակայն քրեական ու համայնքային ոստիկաններին ու պարեկների հաջողվում է բոլորին հետապնդել և բռնել, ինչից հետո ավազակային հարձակումներ, բնակարանային գողություն և այլ տիպի հանցագործություններ կատարելու կասկածանքով նշված անձինք տեղափոխվում են Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և նշված անձինք փաստաթղթերի հետ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ու համայնքային ոստիկանների ու պարեկների վնասազերծման արդյունքում հիմնավորվել է, որ ստահակների այս խումբը նրանց կողմից վնասազերծվելուց ժամեր առաջ թալանել են Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Արջհովիտ բնակավայրի բնակիչներից մեկի տունը և նրանց մոտ հայտնաբերվում է այդ տնից գողացված գողունը, իսկ «Renault»-ը վարել է Հ․ Առաքելյանը, «Chevrolet»-ը՝ Ա․ Սարգսյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հանցավոր խմբի պարագլուխները եղել են Վանաձորի բնակիչներ 34-ամյա Արթուր Սարգսյանը, նրա եղբյարը՝ Վանաձորի բնակիչ 40-ամյա Ռազմիկ Սարգսյանը, ովքեր ստեղծել են հանցավոր խումբ և խմբում ներգրավել են Վանաձորի բնակիչներ 45-ամյա Արմեն Սահակյանին, 43-ամյա Արա Գալստյանին, 44-ամյա Սամվել Սինդոյանին, 48-ամյա Հովհաննես Առաքելյանին և Հրազդան քաղաքում հաշվառված 47-ամյա Արայիկ Ավագյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները ունեն լուրջ կասկածներ, որ սա հանցավոր այս խմբի միակ դեպքը չէ և հանցագործությունների թիվը հնարավոր է շատ ավելին լինի և այդ ուղղությամբ արդեն քրեական ոստիկանությունը համագործալցում է ՀՀ Քննչական կոմիտեի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մարտի 4-ին, բնակարանային գողության հերթական դեպքն էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն հայտնաբերում են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան տերերը և հարևանները ասում էին.
«Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու հոբելյարը չի էլ իմացել, որ իր ընտանիքի անդամները անակնկալ են պատրաստել։ Իրեն չեն տեղեկացրել, ու Ռուսաստանի Դաշնությունից հարազատ եղբայրները վերադարձել են գյուղ, ու հոբելյարը, ով նույն գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանն է, անակնկալի է եկել ու ընտանիքի անդամներով, հարազատներով, մի քանի համագյուղացիների հետ գնացել են տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։
Կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն ամբողջությամբ հայտնաբերում են թալանված։ Ստահակը կամ ստահակները տան բոլոր սենյակները տակնուվրա են արել, անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան։ Տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ տականքները կոտրել են տղա երեխայի դրամատուփը և այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել են։
Գողացել են նաև Ա. Կարապետյանի անվամբ օրինական զենքերը թվով 4 հատ, ապա իրենց սև գործն ավարտած համարելով՝ հեռացել են»։
Դեպքի մասին տան անդամները ահազանգել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը, ու քանի որ տեղում պարզվել էր, որ գողություն էր տեղի ունեցել, ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի, վարչության պետի տեղակալ Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել էին նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Երևանից ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության գողությունների բացահայտման վարչության ծառայողները վարչության պետի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ հանցագործություն կատարած ստահակները կոտրել են տան տարածքում տեղադրված տեսախցիկները ու իրենց հետ տարել կրիչները։ Կոտրել էին նաև չհրկիզվող պահարանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։