Մինչ Երևանի քաղաքապետարանը բարեկարգում է Հրազդանի կիրճը, Դավթաշենից կասկածելի կեղտաջուրը մի քանի օր է լցվում է Հրազդան գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մինչ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, աշխատանքներ են իրականացնում Հրազդանի կիրճում բարեկարգման, մաքրման ուղղությամբ, Դավթաշեն վարչական շրջանից կոյուղաջուրը արդեն մի քանի օր է հոսում է Հրազդան գետ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Հաճախ ենք Հրազդանի կիրճում վազում, մարզվում ու տեսել ենք, թե ժամանակին Երևանի քաղաքապետարանը Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները ինչքան աղբ են դուրս բերել գետից, այդ թվում՝ շինարարական ու կենցաղային, մաքրել են գետը, ինչը շատ ողջունելի է ու տեղյակ ենք եղել, որ այդ աշխատանքներն իրականացվել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական հսկողությամբ։ Բայց մի քանի օր է նկատեցինք՝ ինչպես է Դավթաշենի հատվածից կեղտաջուրը հոսում ու լցվում Հրազդան գետը։ Չգիտենք, արդյոք տեղյակ են այս մասին, բայց գոնե հիմա շատ արագ արձագանքեն ու պարզեն, թե ում մեղքով է, որ մի քանի օր է կեղտաջրի նմանվող ջրի հոսքը Հրազդան գետ չի դադարում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի