34176 դիտում
09:55 13-09-2023
Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը կանգնելուց հետո դիմում է փախուստի՝ ընթացքում նետելով կասկածելի իր․ պարեկներից նա չկարողացավ ճողոպրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։
Տեղում գումարտակի հրամանատար Արման Գասպարյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ նշված Mercedes-ը վերցվում է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն Լևոն Բաղդասարյանը նկատում են նշված Mercedes-ը և հրահանգում են, որպեսզի այն կանգնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը կանգնում է, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից և դիմում փախուստի, սակայն Խ․ Հովհաննիսյան ու Լ․ Բաղդասարյանը հետապնդում են նրան և բռնում։
Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետում, ինչը պարեկների աչքից չի վրիպում, այն դեպքում, երբ փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը։
Պարզվում է, որ նետած իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ (ժողովրդին հայտնի՝ հզորների) քննչական խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Գ․ Այվազյանն է, ով ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել է քննչական բաժին։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)