Բանգլադեշում անկարգությունների հետևանքով 17 մարդ է զոհվել
                        Լրատվամիջոցները հայտնում են, որ Բանգլադեշում արդեն քանի օր է անկարգությունները շարունակվում են, երկիրը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, որի հեղինակներն են  ընդդիմադիր Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը՝ նախկին վարչապետ՝ Բեգում Խալեդ Զիայի գլխավորությամբ և պանիսլամական՝ «Ջամաատ-ի-իսլամի» կուսակցությունը: 
Հյուսիսային Միտխապուկուր շրջանում ընդդիմության կողմնակիցները ավտոբուս են այրել: Ըստ ոստիկանության տվյալների, 4 մարդ է զոհվել,  11-ը  մարմնական վնասվածքներ են ստացել: Մի քանի մեքենա  է այրվել, ինչի հետևանքվ զոհվել է ևս 2 մարդ: 
Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է խորհրդարանական  արտահերթ ընտրություններ անցկացնել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

