211652_close_icon
views-count33498 դիտում article-date 12:14 03-01-2022

Հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը բարձրացել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՀ կառավարության նիստին որոշվեց 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնել հետևյալ համամասնությամբ.

1.նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելով 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն),

2.ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն):

3.պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` 

ա) առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն),

բ) երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն),

գ) երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն),

4.պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։

Նմանատիպ նյութեր