«Արսենալն» առաջ անցավ հաշվի մեջ 31-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սական: «Մանչեսթեր Սիթին» գոլով պատասխանեց 57-րդ րոպեին. Ռիյադ Մարեսը իրացրեց 11 մետրանոցը: 57-րդ րոպեին «Արսենալի» պաշտպան Գաբրիելը ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ ստացավ, իսկ 2 րոպե անց նա կոպիտ խաղաց մրցակցի դեմ և ստացավ երկրորդ զգուշացում, որը հանգեցրեց խաղադաշտից հեռացմանը։
«Մանչեսթեր Սիթին» կարողացավ թվային առավելությունը վերածել գոլի։ Հանդիպման վերջնամասում՝ ավելացված 3-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը՝ 2։1