«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» և նվաճեց Անգլիական լիգայի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում, որը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով հաղթեց «Արսենալին» և իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց գավաթը:
Գվարդիոլայի թիմի առավելությունը ակնհայտ էր ամբողջ խաղի ընթացքում: Գումարած դրան, շատ անվստահ էր խաղում «Արսենալի» պաշտպանությունը, որի սխալներից պարբերաբար օգտվում էր «Սիթին»: Այնպես որ, հաշիվը լիովին արտացոլում է խաղի պատկերը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Արսենալի» կազմում, քանի որ Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում հանդես էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ
[b]«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3
[/b]Սերխիո Ագուերո, 18, Վենսան Կոմպանի, 58, Դավիդ Սիլվա, 65