Անգլիա. «Լեսթերի» հեքիաթը շարունակվում է, «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» շրջանցեցին «Արսենալին». տեսանյութ
Անգլիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերը» Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ 2:0 հաշշվով հաղթեց «Լիվերպուլին» և 50 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
2-րդ տեղում ամրապնդվեց «Մանչեսթեր Սիթին», որը Սերխիո Ագուերոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ` վաստակելով 47 միավոր:
«Արսենալը» չկարողացավ տանը հաղթել «Սաութհեմթոնին»` 0:0 և դրանից օգտվեց «Տոտենհեմը», որը արտագնա` 3:0 հաշվով հաղթեց «Նորվիչին», վաստակեց 45 միավոր և այժմ արդեն 3-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև «Արսենալը»:
[b]Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
[/b]
«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:0
Ջեյմի Վարդի, 60, 71
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1
Սերխիո Ագուերո, 16
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 0:0
«Նորվիչ» - «Տոտենհեմ»՝ 0:3
Դելե Ալի, 2, Հարի Քեյն, 30, 11մ, 90