211652_close_icon
views-count37816 դիտում article-date 18:47 31-12-2021

Ճանապարհի մերկասառուցի պատճառով Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. կինն ու 3-ամսական երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  15:10 –ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան–Հանքավաան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Մ.-ն և 3- ամսական Սամվել Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիլեյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր