211652_close_icon
views-count12085 դիտում article-date 18:34 11-06-2015

37-ամյա վարորդը Կոտայքի մարզում Volkswagen-ով հայտնվել է Մարմարիկ գետում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 37-ամյա Գրիշա Հարությունյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 19 ՍՕ 760 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 50մ առաջ ընթանալով` հայտնվել Մարմարիկ գետում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները` մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան: Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Այս պահին նշված վայր է ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր սպասում են, որ վթարի վայր բերվի վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն գետից: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր