211652_close_icon
views-count1564 դիտում article-date 15:46 30-12-2021

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս:

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: Եկող տարվա համար մեր բյուջեի առանձնահատուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բարձր մակարդակ: Որոշ կարծիքների համաձայն՝ այն դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասել է ֆինանսների նախարարը:

Նմանատիպ նյութեր