211652_close_icon
views-count1904 դիտում article-date 16:34 28-12-2021

«Ունեցանք անթասիբ եւ բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե». Արման Անտոնյանը Երևանի 2022 թվականի բյուջեի մասին. aravot.am

aravot.am-ը գրում է. Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստում 36 կողմ ձայնով հաստատեց Երեւանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը դժգոհություն հայտնեց, որ բազմաթիվ իր առաջարկներ տեղ չեն գտել բյուջեի նախագծում. «Արդյոք այս բյուջեի նախագիծը որեւէ կապ ունի՞ պատերազմում պարտված եւ պատերազմող պետության մայրաքաղաքի հետ, ես կասեմ՝ ոչ։ 2022 թվականի բյուջեում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ ունեցանք անթասիբ եւ բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից, Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 94 միլիարդ 560,201.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 98 միլիարդ 821,222.9 հազար,  պակասուրդն էլ՝ 4 միլիարդ 261,021.7 հազար դրամ։ Արման Անտոնյանը հույս հայտնեց, որ փետրվար ամսին, բյուջեի լրամշակման ժամանակ, իր մատնանշած բոլոր խնդիրները կշտկվեն:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր