2330 դիտում
16:56 28-12-2021
«Musk Factor» հայկական արտադրության ֆիլմի NFT-ները հասցրել են հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
«Musk Factor» հայկական արտադրության ֆիլմի NFT-ները հասցրել են հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Բազմասերիանոց ֆիլմի NFT-ները ներկայացվել են ամենահայտնի ու հեղինակավոր OpenSea հարթակում՝ գեներացնելով մեծ հետաքրքրություն։ NFT-ներից մեկը վաճառվել է 3,8 միլիոն դրամով։
«Այն, որ NFT-ն կամ չփոխարինելի թոքենը (non-fungible token) դարձել է 2021 թվականի թրենդը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ NFT-ները հատկապես հետաքրքիր են արվեստի մարդկանց՝ իլյուստրատորներին, նկարիչներին, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռվում իրենց ստեղծած գործերը դարձնել թվային և վաճառել։ Պարզ լեզվով ասած՝ NFT-ն եզակի մտավոր աշխատանք է, թվային ակտիվ, որի հեղինակային իրավունքները հնարավոր է վաճառել։
NFT-ն կարող է լինել արվեստի գործ, երաժշտություն, տեսանյութ, անգամ թվիթերյան գրառում։ Հրաշալի է, որ մեր հանրությունը ևս սկսում է մուտք գործել NFT-ների աշխարհ։ Մենք անսահման ուրախ ենք, որ մեր ստեղծած NFT-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային հանրության շրջանում»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։
Must Factor-ի NFT-ները ներկայացնում են ապագայի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում է ֆիլմի ստեղծարար թիմը։ Բազմասերիանոց ֆիլմի յուրաքանչյուր սեզոնի ընթացքում թողարկվելու է 33 NFT, որոնք նաև երևալու են կինոնկարի կադրերում։
Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ եթե ֆիլմում ներկայացնում ենք, որ կրիպտոարժույթը և NFT-ները մարդկության անխուսափելի ապագան են, ինչու մենք էլ չսկսենք զբաղվել դրանով հենց այսօրվանից՝ չսպասելով ապագային։ «Եվ եթե մեր վաճառած NFT-ները մեզ հնարավորություն կընձեռեն ներգրավել ևս մեկ համաշխարհային դերասանի, ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը»,-նշում է նա։
Նշենք, որ Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմում ներկայացված ժամանակաշրջանում աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում վիրտուալ իրականությունը, արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաները։
2032 թվականն է․աշխարհում արդեն մասսայական է դառնում այն կրոնը, որն ապացուցում է՝ Աստված ծրագրավորող է, իսկ Bitcoin-ը ստեղծող Սատոշի Նակամոտոն փրկչի երկրորդ գալուստն է, իսկ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունն ամբողջությամբ մերժված է․այն հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաների ստեղծման աճին։
Իլոն Մասկը հասցրել է կոլոնիզացնել Մարսը։ Հայազգի մի ինժեներ մեկնում է Մարս՝ թողնելով իր ընտանիքը, որպեսզի նպաստի նախագծի կայացմանն ու օգնի մարդկությանը տեղափոխվել Մարս։ Նրա որդին՝ Ադամը, կարոտելով հայրիկին և զգալով նրա պակասը, ստեղծում է հոր թվային կլոնը, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա լրացնել հոր պակասը։ Հետագայում Ադամն ու իր ընկերները զարգացնում են այս գաղափարը՝ ստեղծելով սոցիալական ցանց, որում կիրառվում է մարդկանց թվային կլոններ ստեղծելու տեխնոլոգիան։ Բայց, առավել մեծ ծավալների ընկերությունը հասցնելու համար, ընկերները պետք է առերեսվեն այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ֆոնդահայթայթումը, թիմային ոգու ստեղծումն ու տաղանդների հայտնաբերումը, ինչպես նաև հաղթահարել բազում խոչընդոտներ։

Նմանատիպ նյութեր
1950 դիտում
16:56 19-01-2022
«Musk Factor» բազմասերիանոց ֆիլմին միացել է NASA-ին կից ինստիտուտի գիտնական դոկտոր Արմեն Խրլոփյանը
Այս բաժնից
9923 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»
2692 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2527 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի