211652_close_icon
views-count1744 դիտում article-date 13:54 27-12-2021

Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ:

Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։

Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»։  

Նմանատիպ նյութեր