211652_close_icon
views-count4581 դիտում article-date 11:08 27-12-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 59, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344540 դեպքի:

Այս մասին  հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2535650 վերջին մեկ օրում` 4669 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4250 պացիենտ: Մեկ օրում նվազել է 181-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 330841 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7  քաղաքացի, մահացածների թիվը 7950 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:

Նմանատիպ նյութեր