211652_close_icon
views-count4542 դիտում article-date 15:28 26-12-2021

ՌԴ-ում ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաշկիրիայի մայրուղիներից մեկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС​-ը։

«Այսօր կեսօրին անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով Ուֆա-Օրենբուրգ ավտոճանապարհի 49-րդ կմ-ում գրանցվել է ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար։ Դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», - հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր