Մոսկվայի կենտրոնում 8 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կա 2 վիրավոր
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել` 8 մեքենաների մասնակցությամբ:
Ըստ տեղեկությունների` «Газель» մակնիշի բեռնատարի և 7 ուղևորատար ավտոմեքենաների բախման պատճառը եղել է մեքենաներից մեկի հանդիպակաց գոտում հայտնվելը:
Ըստ նախնական տվյալների` վարորդը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և կորցրել ղեկի կառավարումը:
Վթարի հետևանքով կա 2 վիրավոր:
Կուտուզովսկի պողոտան ամբողջովին կաթվածահար է եղել: