Ուշագրավ նշանակումներ՝ Գյումրու քաղաքապետարանում․ ՔՊ-ականները նոր պաշտոններ են ստանում. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանում նոր նշանակումներ են կատարվում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը համաձայնագիր ստորագրեց «Բալասանյան դաշինք»-ի հետ՝ ստանալով երկու փոխքաղաքապետերի պաշտոնը, այժմ անցել է բաժնի պետերի ու տեղակալների պաշտոններ ստանալուն։
Այսպես՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի տեղակալ է նշանակվել Վահան Ձվակերյանը, որը երկար տարիներ աշխատել է առևտրի ոլորտում․ տեխնիկայի խանութներից մեկի մենեջերն էր, վերջին տարիներին էլ աշխատում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում։ Ի դեպ, քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում․ շուտով առևտրի և սպասարկման բաժինը կառանձնանա գովազդի բաժնից, ու Վահան Ձվակերյանը կդառնա առևտրի ու սպասարկման բաժնի պետը։
Մանրամասներն՝ այստեղ