Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո հանդիպել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով: