211652_close_icon
views-count14765 դիտում article-date 13:45 25-12-2021

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին կառաջադրվի Լեւոն Հովհաննիսյանը, թաղապետերը կփոխվեն. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Այսօր Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հրաչյա Սարգսյանն արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կադրային փոփոխություն է իրականացնելու, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարների։ Սակայն Շենգավիթ վարչական շրջանի  ղեկավարը կշարունակի պաշտոնավարել, նրա աշխատանքից, ինչպես Սարգսյանն ասաց, շատ գոհ է։

Թե վարչական որ շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին, քաղաքապետը չասաց։ Նա նախատեսում է քաղաքապետի տեղակալներին էլ փոփոխել, առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր