211652_close_icon
views-count7310 դիտում article-date 13:20 20-12-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` 
Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 20-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ին աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:

 Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Նմանատիպ նյութեր