211652_close_icon
views-count1649 դիտում article-date 17:09 20-12-2021

Քայլարշավ Հայաստանի երկայնքով. ամբողջությամբ գործարկվում է Հայաստանի առաջին քայլարշավային ազգային երթուղին

Այս ամիս Հայաստանի քայլարշավային ոլորտում նշվում է մի կարևոր իրադարձություն՝ «Տրանսկովկասյան արահետ»-ն ամբողջությամբ գործարկվում է Հայաստանում որպես առաջին ազգային երթուղի։

Երթուղու 827 կմ հատվածն ամբողջ Հայաստանի երկայնքով, ՀՀ հյուսիսային սահմանից մինչև հարավային սահման, պատրաստ է՝ ամբողջովին քարտեզագրված, անցել է նախնական փորձարկում և սպասում է քայլարշավորդներին։

Այս ամենն իրականություն է դարձել թիմի բազմաթիվ անդամների, կամավորների, քայլարշավորդների, դոնորների և գործընկեր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, ում կողմից խրախուսումը և բացարձակ հավատը վերջին հինգ տարիների ընթացքում օգնել են նախաձեռնողներին հասնել այս նշաձողին: «Տրանսկովկասյան արահետ»-ը մասն է կազմում միջազգային ծրագրի, որի նպատակը Հարավային Կովկասի երկրներով երկարաձիգ արշավային երթուղու ստեղծումն է, և տարածաշրջանի նպաստավոր դիրքավորումը աշխարհի արկածային զբոսաշրջության ոլորտում։

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2015թ-ից տարբեր հետազոտական աշխատանքների իրականցմամբ, և արդեն 2017թ.-ին Հայաստանում «Տրանսկովկասյան արահետ» նորաստեղծ հասարակական կազմակերպությունը մեկնարկեց երկրում առաջին լայնածավալ արահետաշինական ծրագիրը՝ կառուցելով 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձև երթուղի Դիլիջան ազգային պարկում, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։ Այս ծրագրի ընթացքում որդեգրված սկզբունքներն այն ժամանակվանից ի վեր կրկնօրինակվել և ներդրվել են Հայաստանի այլ արշավային ուղղություններում, ներառյալ Լոռու մարզում՝ Դեբեդի կիրճը, հարավային Վայոց ձորի լեռնային գոտիները և Սյունիքի մարզում՝ Որոտանի կիրճը: Այս և այլ ջանքերի շնորհիվ երթուղու տարբեր հատվածները, որոնք ամբողջությամբ գծանշված և կանոնավոր կերպով սպասարկվում են, իրար հետ վերցրած կազմում են 284 կմ կամ ընդհանուր երկարության 34%-ը, թիվ, որն ամեն տարի ավելանում է։ Ընդհանուր արահետի մնացած հատվածները ներկայումս գծանշված չեն, բայց դրանք լայնորեն ուսումնասիրվել են, փորձարկվել են և ամբողջությամբ փաստաթղթավորվել՝ առաջիկա տարիների ընթացքում գծանշման և կառուցման աշխատանքները ավարտելու միտումով։

Հյուսիսից հարավ քայլարշավային երթուղու մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է վեբկայքի համապատասխան բաժնում՝ https://transcaucasiantrail.org/en/hike/thru-hike-armenia/ Ազգային երթուղու գործարկման մասին ավելի մանրասման տեղեկատվություն հասանել է նաև այս հղմամբ` https://bit.ly/3F7WAUb Տեղեկատվության հրապարկման համար հասանելի են նաև որակյալ լուսանկարներ և տեղեկատվության անգլերեն տարբերակը։

«Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության
աջակցման հասարակական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր