211652_close_icon
views-count5973 դիտում article-date 15:56 17-12-2021

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չէ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հաշվի առնելով այն, որ ՀՀ–ում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը»,–նշված է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը միաժամանակ հիշեցնում է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում),
▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի,

Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր