211652_close_icon
views-count49262 դիտում article-date 13:40 17-12-2021

Ավտովթար Երևանում,. Կինոհայրենիքի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Ford Focus-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի  խաչմերուկում  բախվել են Jinbei  և Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը:

 Այս պահին դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենան, որի բժիշկները 1 հոգու հետազոտում են:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Jinbei -ը պատկանում է շտապօգնությանը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր