211652_close_icon
views-count2259 դիտում article-date 21:58 16-12-2021

Ազգերի լիգա. Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները խմբային փուլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբային փուլում հայտնի են:

Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում, կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին ընդգրկվեց B դիվիզիոնի առաջին խմբում և կմրցի  Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ:

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերը կմեկնարկեն  2022 թվականի հունիսին: Առաջին հանդիպումները նախատեսված են հունիսի 2-8-ը:

Նմանատիպ նյութեր