Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ ԱԱ-2018-ի խմբային փուլում
Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում տեղի ունեցավ 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության հանդիսավոր արարողությունը:
Եվրոպական գոտում վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին 9 ընտրական խմբեր:
Հայաստանի հավաքականը հայտնվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հավաքականները:
E խումբ
1. Ռումինիա
2. Դանիա
3. Լեհաստան
4. Մոնտենեգրո
5. ՀԱՅԱՍՏԱՆ
6. Ղազախստան
Կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականին բարդ մրցակիցներ բաժին ընկան: Սակայն, ընդհանուր առմամբ, բավականաչափ հավասար խումբ է ձեւավորվել, այնպես որ պայքարել կարելի է:
Ինչ վերաբերում է մյուս խմբերին, ապա A խումբը ամենաիսկական «մահվան» ստացվեց: Մնացած խմբերը ընդհանուր առմամբ սովորական տեսք ունեն:
[b]A[/b]. Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։
[b]B.[/b] Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա
[b]C.[/b] Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո
[b]D.[/b] Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան։
[b]F.[/b] Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա։
[b]G.[/b] Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։
[b]H.[/b] Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս։
[b]I.[/b] Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա։