211652_close_icon
views-count15496 դիտում article-date 16:30 15-12-2021

«Մետրո Թատրոն»-ում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Շանթ Նավոյանի 20-ամյակին նվիրված երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 14-ին «Մետրո Թատրոնում» տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմի Հերոս Շանթ Գուրգենի Նավոյանի 20 ամյակին նվիրված երեկոն և «Կարոտի Նռնենի» տեսահոլովակի շնորհանդեսը:

Երգի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը,
երաժշտությունը՝ Արսեն Գրիգորյանի,
գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի,
կատարել է Սոնա Ռուբենյանը:

Հավերժ փառք ու պատիվ քեզ, Հերոս Շանթ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 14-ին, արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Շանթ Նավոյանի ծննդյան օրն էր, ինչի առիթով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Ն. Ստեփանյան փողոցում գործող «Էլիտա» դպրոցում մեծարման օր էր. դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց լեգենդար հայորդու անունով։ 

Դասասենյակում դպրոցի սաները կենդանի կատարմամբ ներկայացրեցին հերոսի կյանքը, հնչեց նաև նրան նվիրված «Կարոտի նռնենի» երգը, որի հեղինակը սիրված ու ճանաչված երգահան Ավետ Բարսեղյանն է, իսկ երգը կատարում էր սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը։ 

Մեծարման երեկոյից հետո ներկաներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը։  

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր