211652_close_icon
views-count2382 դիտում article-date 16:04 15-12-2021

Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ. գործը գաղտնի է

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Նա կանչվել է որպես վկա` մեծ հաշվով իրեն չվերաբերող քրեական գործով։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ գաղտնիք է համարվում»,– նշեց Հակոբյանը։

Հարցին, արդյոք կարելի է այս ամենը դիտարկել որպես քաղաքական հետապնդում ընդդիմադիր գործչի նկատմամբ, կուսակցության մամուլի խոսնակը նշեց, որ գործը գաղտնի է, ու չի ցանկանում կապել այդ ամենը։

Նմանատիպ նյութեր