1907 դիտում
10:08 15-12-2021
Կշարունակեմ պաշտպանել այն մարդուն, ում սիրում եմ. Բելառուսի ընդդիմության առաջնորդ․ «Ամերիկայի ձայն»
Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, երեքշաբթի դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, ինչը Տիխանովսկայան անվանել է «անօրինական», մի բան, որը «չպետք է հանդուրժել»։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Բելառուսի ընդդիմության առաջնորդի ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, երեքշաբթի դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սոցիալական ատելություն հրահրելու համար, հաղորդում է պաշտոնական Belta գործակալությունը։
Տիխանովսկիի հինգ կողմնակիցներ դատվել են նրա հետ և դատապարտվել 14-16 տարվա ազատազրկման։
Վիդեոբլոգեր Տիխանովսկին բանտարկվել է 2020 թվականի մայիսին, երբ պատրաստվում էր մասնակցել Բելառուսի այդ տարվա օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։ Վերջինս հերքել է առաջադրված մեղադրանքը։
Ընտրություններին նրա փոխարեն առաջադրվեց նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, ինչը հանգեցրեց ամիսներ շարունակ զանգվածային բողոքի այն բանից հետո, երբ Լուկաշենկոն հաղթանակից հետո ընդդիմությունը նրան մեղադրեց քվեաթերթիկները կեղծելու մեջ:
Դատավճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ Տիխանուվկայան այն անվանել է «անօրինական», մի բան, որը «չպետք է հանդուրժել»։
«Մեկնաբանելով այսպես կոչված «դատավճիռը»՝ ես ինքս ինձ միայն մեկ հարց կտամ՝ ի՞նչ եմ անելու այս լուրից հետո: Ես կշարունակեմ պաշտպանել այն մարդուն, ում սիրում եմ, ով դարձել է միլիոնավոր բելառուսների առաջնորդը»,- ասված է տեսաուղերձում։
«Ես կփորձեմ շատ դժվար, գուցե անհնարին մի բան անել, որպեսզի մոտեցնեմ այն պահը, երբ նրան կտեսնենք նոր Բելառուսում»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Տիխանովսկայան փախել էր հարևան Լիտվա՝ խուսափելու ընտրություններից հետո լայնածավալ ճնշումներից: Այս ընթացքում նա լուրջ համբավ է ձեռք բերել՝ հանդիպելով մի շարք արևմտյան առաջնորդների հետ:
Տիխանոսվկիի դեպքը եզակի չե Բելառուսում: Հուլիսին բելառուսական դատարանը նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին դատապարտեց 14 տարվա ազատազրկման՝ նրան դատապարտելով կոռուպցիայի մեջ: Իսկ սեպտեմբերին Մարիա Կոլեսնիկովան, Լուկաշենկոյի դեմ անցած տարվա զանգվածային փողոցային ցույցերի առաջնորդներից մեկը, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Անաիս Մարինն ասել է, որ ավելի քան 35,000 մարդ կամայականորեն կալանավորվել է անցած տարվա ընթացքում, և որ բռնաճնշումների վախը ստիպել է տասնյակ հազարավոր բելառուսների փախչել արտասահման ապաստան փնտրելու համար:
«Ամերիկայի Ձայնի» սույն հոդվածը հիմնված է Սվետլանա Տիխանովսկայայի հետ REUTERS լրատվականի հարցազրույցի հիման վրա:

Նմանատիպ նյութեր
1964 դիտում
10:01 20-07-2021
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայան` Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայն»
3428 դիտում
12:39 01-05-2017
Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն. ՀՀ վարչապետի շնորհավորանքը Աշխատանքի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը