Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն. ՀՀ վարչապետի շնորհավորանքը Աշխատանքի օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.
«Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ:
Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։