211652_close_icon
views-count13055 դիտում article-date 15:56 22-12-2020

Քարը փեշներիցդ թափեք, ում եք սիրում, ում չեք սիրում՝ կարևոր չէ, հիմա մեր երեխաների, թոռների ապագայի հարցն է լուծվում. Վազգեն Մանուկյան․ 168.am

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից հայտարարեց, որ սա ընտրությունների պայքար չէ, որպեսզի պայքար լինի, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի։ Գրում է [url=https://168.am/2020/12/22/1433606.html?fbclid=IwAR3sDlJRLkC2lbQdQ8ma3GJ3It-_lrvlXtvrB2k5ygDLSnMJYgyFtepjHS8]168.am[/url]-ը։ «Մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնումը և առաջ գնալը։ Մինչև այսօր ես ամաչում էի, ամաչում էի, որ մինչև հիմա մենք այդ մարդուն չենք գցել, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, այս պետության համար, որովհետև ես մեր պետության հիմնադիրներից մեկն եմ եղել։ Այսօր նայում եմ ձեր աչքերին և հպարտ եմ, ես նորից տեսնում եմ այն ժողովրդին, որը տարիներ առաջ և բոլոր տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող ավազակներ, հրեշտակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք։ Սակայն այն, ինչ մեզ հետ կատարվեց՝ սարսափելի է, սարսափելի է, որ մենք այդ բանը թույլ տվեցինք։ Ամոթն անցավ, եկավ հպարտությունը մեր ժողովրդով։ Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք»,- ասաց Վազգեն Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ պետք չէ մտածել, որ որևէ Կառավարություն կարող է Հայաստանը կառուցել, Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որը հրապարակում կանգնած է։ «Հեռուստացույցի, համակարգիչների դեմ նստածներին ուզում եմ կոչ անել՝ քարը փեշներիցդ թափեք, ում եք սիրում, ում չեք սիրում՝ կարևոր չէ, հիմա մեր բոլորի երեխաների, թոռների ապագայի հարցն է լուծվում, եկեք այստեղ, հետո մենք իրար մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Կոչ եմ անում բանակին՝ անհապաղ միացեք մեր ժողովրդին, կոչ եմ անում նաև ոստիկանությանը՝ միանալ ժողովրդին, ամեն ժամ կարևոր է, և դուք դրանով ձեզ կարող եք արդարացնել։ Ես չեմ ուզում ասել՝ Հայաստանն առանց Նիկոլի, ես ասում եմ՝ Հայաստանը մենք ենք»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։ Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/22/1433606.html?fbclid=IwAR3sDlJRLkC2lbQdQ8ma3GJ3It-_lrvlXtvrB2k5ygDLSnMJYgyFtepjHS8]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր