1400 դիտում
09:01 15-12-2021
Կառավարությունը թերակատարում է դրամաշնորհները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։
Սա պայմանավորված է արտաքին դոնորների կողմից տրամադրվող նպատակային դրամաշնորհների 64.0% թերակատարմամբ (խոսքը շուրջ 10 մլրդ դրամի մասին է): Ընդ որում, նպատակային ծրագրերից 5-ի շրջանակներում նախատեսված 1.8 մլրդ դրամի դրամաշնորհները չեն ստացվել ամբողջությամբ, իսկ 13 ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները ստացվել են մասնակիորեն՝ 36.4%-ով, որոնք կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ:
Նկատենք, որ ՀՀ կառավարությունը չի ստացել Եվրամիության կողմից բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված 3.8 մլրդ դրամի չափով ոչ նպատակային դրամաշնորհային միջոցները, որոնք պետք է ուղղվեին Հայաստանում Covid-19-ի կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Ցավոք, պաշտոնական դրամաշնորհների զգալիորեն թերակատարման երեւույթը 3 տարուց ավել կրկնվում է եւ հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհների ստացման համար անհրաժեշտ նախապայմաններն ամբողջական եւ ժամանակին չկատարելու գործոնով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
951 դիտում
17:28 15-07-2015
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող դրամաշնորհները խթանում են ակտիվությունը ՀԿ դաշտում. փորձագետ
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»