55577 դիտում
20:20 14-12-2021
Նոր մանրամասներ՝ Երևանում ինքնաձիգից արձակած կրակոցների դեպքից. Maybach-ի վրա հայտնաբերվել է 12 հետք, պատճառը եղել է ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ ծագած վիճաբանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։15-ի սահմաններում Արաբկիրի 29 փողոցի 2-րդ շենքի հարակից հատվածի մոտ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Սմբատյանը, նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արամ Սմբատյանը վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի, 42-ամյա Լևոնիկ Սարգսյանի հետ, որը այնուհետև ավարտվել է, սակայն հետո Գ. Սուքիասյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել է Գ. Սմբատյանի հոր՝ Արայիկ Սմբատյանի կողմից շահագործվող Maybach մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո Վ. Դավթյան փողոցի 47/2 հասցեում գտնվող խանութի մոտ Գ. Սուքիասյանը կրկին անգամ ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ, ապա BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գ. և Ա. Սմբատյանները հայտնաբերվել ու հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Սուքիասյանին, Լ. Սարգսյանին և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ, կրակոցների վայրում էլ հայտնաբերված տեսախցիկն արձանագրել է այն պահը, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև BMW-ի մակնիշի այն ավտոմեքենայի համարանիշները, որով Գ. Սուքիասյանը կրակելուց հետո դիմել է փախուստի։
Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանում։
Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։
Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկները դեպքի վայրը սահմանազատել էին, և դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել էին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արմեն Զոհրաբյանը, Արմեն Ոսկանյանը, Տիգրան Սահակյանն ու Էդգար Այվազյանը։ Տեղում աշխատել էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Դեպքի վայրում հայտնաբերվել էին 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9690 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին